Քաղաքական գունափոխությունը հնարավոր չէ մաքրել



Ի՞նչը կարող է ստիպել որևէ գործչի փնովել այն ուժին կամ աշխատել այն ուժի դեմ, որտեղ նա ժամանակին քաղաքական ապաստան ես ստացել, որի համար աշխատել է: Այլ կերպ բացատրել հնարավոր չէ, թերևս միայն «քաղաքական աբիժնիկություն» եզրույթը կարող է տալ այս հարցի պատասխանը:
ԲՀԿ-ն իր հարկի տակ բազմաթիվ գործիչների է հյուրընկալել, քանի որ ԲՀԿ-ի դռները միշտ էլ բաց են եղել և մնում համագործակցության, խելամիտ առաջարկների համար: Սակայն զարմանալի զուգադիպությամբ նրանցից շատերը հետագայում համալրել են հենց քաղաքական աբիժնիկների շարքերը:
 Թե ինչով կարելի է սա բացատրել, թերևս կարող են պատասխանել միայն նրանք: Գուցե պատճառը սեփական անձն ու եսը գերագնահատելն ու դրանից բխող չիրականացված սպասելիքներն են եղել: Ինչ արած, ամեն մարդ գնահատվում է ըստ իր իրական արժանիքների:
Ներկայումս նման աբիժնիկների շարքը համալրվել է ևս մեկով: Մարդիկ ովքեր ժամանակին ամեն ինչ անում էին «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար, իսկ հետո աննկատելի զբաղեցրեցին վտարանդիների շարքը և այսօր իրենց պատկանող կամ իր ազդեցության տակ գտնվող կայքերի ու ֆեյսբուքյան օգտատերերի միջոցով սեփական քաղաքական թույնն են դուրս թափում:

Նման գործելաոճը, իհարկե, որևէ մեկին պատիվ չի բերի, որովհետև չի կարելի փնովել այն տեղը, որտեղ ժամանակին ապաստան ես խնդրել ու ստացել: Սա գուցե հասկանում են նաև վերոնաշյալ անձինք, բայց սեփական թույնը դուրս թափելու գայթակղությունը այնքան մեծ է, որ այն զսպել ուղղակի չի հաջողվում: Հասկանալի է, որ նման անձանց հետայսու որևէ մեկը կամ որևէ ուժ չի կարող լուրջ ընդունել, քանի որ ամեն մարդ ինքն է կերտում իր քաղաքական կենսագրությունը: Քաղաքական գունափոխությունը հնարավոր չէ մաքրել, այն խարանի նման միշտ մնում է և հետագայում ցուցիչ է դառնում բոլոր ուժերի համար, որ նմանատիպ գործիչներին վստահել չի կարելի, քանի որ նրանք մի անգամ արդեն ցույց են տվել իրենց տեսակը և կարող են դա կրկնել այլ ուժերի դեպքում ևս:

Комментарии