Երբ պավիրատուն փորձում է թաքնվել մեկ այլ լրագրողի ետևում



Լրատվամիջոցի աշխատանքը լուսաբանելն է, ոչ թե պատվերով ստեր գրելն ու ընթերցողին ապակողմնորոշելը: Լրատվամիջոցները, իհարկե, գիտեն այս մասին, գիտի նաև «Հայկական Ժամանակ» թերթը, սակայն դա փաստորեն չի խանգարում նրան նյութ հրապարակել, որն իրենից ներկայացնում է ակնհայտ սուտ ու կեղծիք, առավել ևս, երբ դա արվում է որոշակի պատվերի շրջանակում: Այս դեպքում, ինչպես ասում են, մեկնաբանությունները այլևս ավելորդ են դառնում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ թերթում երեկ նյութ էր հրապարակվել, ըստ որի օլիմպիական փոխչեմպիոն, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Արմեն Մկրտչյանը հեռացել է իր պաշտոնից, քանի որ Գագիկ Ծառուկյանը իր խոստումները չէր կատարել:
Գագիկ Ծառոկյանի անունը մշտապես կապվել է Հայաստանի մարզաշխարհի, Հայաստանում սպորտի զարգացման ու կայացման, հաջողությունների ու հաղթանակների, ոսկե մեդալների, կառուցվող ու վերանորոգվող մարզադպրոցների հետ: Չկա որևէ մեկը, ով այսօր սպորտի մասին խոսելիս չհիշատակի Գագիկ Ծառուկյանի անունը:
Երբ այսքանից հետո որևէ լրատվամիջոց սպորտի ոլորտի մասին ինչ-որ սուտ է գրում, հոլովելով նաև Գագիկ Ծառուկյանի անունը, ապա առաջին բանը, որ փորձում է հասկանալ ընթերցողը, պատվերի ուղղությունն ու պատճառը փնտրելն ու բացահայտելն է:
Իհարկե մենք շատ լավ գիտենք, թե որտեղից են գալիս Գագիկ Ծառուկյանի գործունեության ու անվան հետ կապված պատվերները, ինչ նպատակ են դրանք հետապնդում: Դա շատ լավ հասկանում է նաև այն լրագրողը, ով իրականացրել է այդ պատվերը: Պարզապես պատվերներ տվողները պետք է գոնե այնպես գործեն, որ հետևից այդքան շատ հետքեր չթողնեն, այլապես ընդամենը ժամեր անց ամեն ինչ բացահայտվում է, նույնսիկ եթե պատվիրևատուն ջանքեր գործադրի թաքնվել սկսնակ լրագրողների հետևում:
Մարզաշխարհի հայտնի ներկայացուցիչների բուռն արձագանքը երեկ փաստեց, որ կատարվել էր փնթի աշխատանք ու բոլորն էլ հասկացել էին, որ գործ ունեն պատվիրված նյութի հետ:
Ի դեպ, ծիծաղելի էր նաև նյութի բովանդակությունը և հատկապես Արմեն Մկրտչյանի մասին պատվերով նյութ գրելու որոշումը, այն դեպքում, երբ տարբեր տարիներին Գագիկ Ծառուկյանի հրավերով արտերկրից վերադարձել և Հայաստանում են ապրել ու աշխատել բազմաթիվ հայտնի մարզիկներ:

Վարդգես Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Комментарии