Արամ Սարգսյանը խանգարում է ընդդիմության միջև կառուցողական հարաբերությունների ձևավորմանը






Վեցերորդ գումարման Աժ-ում ընդդիմադիր ուժերը՝ այս պարագայում «Ծառուկյան» ու «Ելքը» դաշինքների ներկայացուցիչները դրական դիրքորոշում ունեն հետագայում համագործաքցային հարաբերություններ ստեղծելու հարցի շուրջ։ Սա իհարկե շատ ավելի պրոդուկտիվ կդարձնի ընդդիմության աշխատանքն ու գործառույթները ԱԺ-ում։ Քանի որ այն ոչ միայն կմեծացնի ընդդիմության կշիռը խորհրդարանում, այլև կնպաստի նրա կողմից բարձրացված ավելի շատ հարցերի ու օրինագծերի ընդունման գործին։
Ինչպես վերը նշվեց դրական դիրքորոշում պարբերաբար հայտնվել է ու հատկապես «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն են խոսել հետագա համագործակցության ցանկության մասին, սակայն կան նաև որոշակի այսպես ասած «արհեստական խոչնդոտներ»՝ պատգամավորական աթոռ զավթած որոշ պորտաբույծներ, որոնք ամեն կերպ իրենց էքսցենտրիկ պահվածքով ու անտրամաբանական հայտարարություններով փորձում են խաթարել ընդդիմադիր ուժերի հավանական միավորմանը։
Այդպիսի «խոչընդոտի» դեր ստանձնել է «Ելքի» Արամը՝ Արամ Զավենի Սարգսյանը, ով պարբերաբար անում է իր խեղված մտքի անպատասխանատու ու ամբիցիոզ հայտարարությունները ու մասնավորապես նրա միտքը միայն «գոհարներ է ծնում», երբ խոսում է հենց «Ծառուկյան» դաշինքի մասին, այն ուժի, որի հետ իր թիմը համագործակցելու ցանկություն ունի։ Սա առնվազն տարօրինակ է։
Եթե «Ծառուկյան» դաշինքի հանդեպ նրա պահվածքը ընտրարշավի ժամանակ որևէ կերպ կարելի էր հիմնավորել, թե հակառակորդներ են ու պայքարում անգամ ստոր ուղիներն են արդարացվում, ապա ոչ մի տրամաբանական պատճառաբանություն նրա ներկայիս պահվածքի հանդեպ գտնել չի կարելի։ Ուրեմն ի՞նչպես մեկնաբանել Արամ Զավենիչ այս պահվածքը։ Կա երկու հավանական տարբերակ․ առաջին այն է, որ Արամը չունի համապատասխան ուղեղային ծալքեր, որոնցով կարողանա ըմբռնել, որ արդեն քարոզարշավն ավարտված է, ու նա որևէ մեկին սևացնելով «միավորներ» հավաքելու կարիք չունի։ Երկրորդ տարբերակն այն է, որ Արամը պարզապես գործիքի իր գործառույթին է անցել և ամեն կերպ իր «միամիտ» հայտարարություններով խաթարել է փորձում ընդդիմադիր ուժերի համագործակցությանը։ Եթե առաջին պարագան է հավանական, ուրեմն սա ևս մի անգամ գալիս է փաստելու, որ նրա նման թերուղեղ անձինք իրավունք չունեն հայտնվելու մեր խորհրդարանում ու ներկայացնել ժողովրդի շահեր։ Բայց եթե հավանականության ծանր նժարը թեքվում է երկրորդ վերսիայի կողմը, ուրեմն նա «ծախում» է իր իսկ թիմակիցներին ու իրականում ներդրյալ տարր է։ Երկուսն էլ վտանգավոր են դարձնում Աժ-ում Արամ Սարգսյանի ներկայությունը։ Ու եթե «Ելքը» իսկապես ընդդիմադիր ուժ է և ունի ազնիվ մղումներ «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարցում, ուրեմն Արամի «հարցը» շուտ կլուծի՝ նրան սանձերը ձգելով և գործելու ու խոսելու մինիմալ հնարավորություն տալով։

Գագիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

Комментарии